Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Հայտնաբերվել է Կարամելի Հարութի դին

12:51, կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ.
Հայտնաբերվել է Կարամելի Հարութի դին

Այսօր առավոտյան Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Զովունիում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Դեպքի վայրում պարզվել է, որ տուժողը ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է, ում դին հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ։
     Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն

Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը։

Դեպքի վայրում հայտնաբերվել էր ատրճանակ։ Պարզվել էր, որ նշված ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին։

| | |
34472 | 5
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Petros
Petros 13:03, 07.10.2018
aha ev poxi verjne esel shat unenaluc e
մի մարդ
մի մարդ 13:30, 07.10.2018
Հուզմունքով լցված, աչքերս լցված, խորը կսկիծով և հեկեկալով խորին ցավակցությունս եմ հայտնում հհկ-ի կառկառուն դեմք երին՝ վեչնի ինչ, որ բանից դժգոհող շարմազ անողին, մյուսների անունները չտամ, չասեն հայհոյում է ինքնամաքրման համար: Այո. դուք, որ հիմնականում ձևավորված եք թալանչի հանցագործներով, այսօր, լուծում և դեռևս լուծելու եք ձեր հարցերը միայն այս ձևով և արդյունքում կվերանաք, միմյանց վերացնելով:
Իսկ դուք բհկ նայեք ես օրը չնկնեք, հիմիկվանից ինչ ունեք չունեք նախապես, քանի ուշ չի հանգիստ բաժանեք:
մի մարդ
մի մարդ 14:26, 07.10.2018
հարութն էն մարդն էր, որ ասում էր "էս երկիրը պետք ա թալանել"