Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զանգվածային ծեծկռտուք՝ Նուրմագոմեդով - ՄքԳրեգոր մենամարտից հետո

12:30, կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ.
Զանգվածային ծեծկռտուք՝ Նուրմագոմեդով - ՄքԳրեգոր մենամարտից հետո

Լաս Վեգասում կայացած խառը մենամարտերի UFC-229 երեկոյի գլխավոր մենամարտը՝ Խաբիբ Նուրմագոմեդով (Ռուսաստան) - Քոնր ՄքԳրեգոր (Իռլանդիա) դիմակայությունը, ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով։ Նուրմագոմեդովը, խեղդող հնարքով ՄքԳրեգորին հաղթելուց հետո, հարձակվել է Քոնրի ընկերոջ և սպարինգ-զուգընկերոջ Դիլոն Դենիսի վրա։ Հետո օկտագոն է ներխուժել Խաբիբի մարտավկան՝ մարտիկ Զուբայրա Տուխուգովը և հարձակվել է ՄքԳրեգորի վրա։ Արդյունքում Նուրմագոմեդովը և ՄքԳրեգորը դահլիճը լքել են ոստիկանության ուղեկցությամբ։ Նուրմագոմեդովի թիմի երեք ներկայացուցիչ ձերբակալվել է, սակայն ՄքԳրեգորը բողոք չի ներկայացրել և նրանք ազատ են արձակվել:

17896 | 1
Facebook