Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Երևանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի նիստը

11:50, կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ.
Երևանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի նիստը

Երևանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի 105-րդ նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝ Փարիզում տեղի ունեցած նախորդ նիստում ընդունված ծրագրի հաստատումը: Նիստի մասնակիցները կլսեն Կազմակերպության, ինչպես նաև Մշտական խորհրդի քաղաքական և տնտեսական գործունեության մասին զեկույցը: Այնուհետև կքննարկվի հոկտեմբերի 8-ին նախատեսված կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի նախապատրաստումը:Նիստի մասնակիցների ուշադրությանը կներկայացվի Երևանյան հռչակագրի նախագիծը, որը կընդունվի գագաթնաժողովի շրջանակում, որոշումները և այլ փաստաթղթեր: Կքննարկվեն նաև կազմակերպությանն անդամակցելու 4 երկրների հայտերը: Վերջում կորոշվի հաջորդ նիստի անցկացման վայրը և օրը:

| | |
1930 | 0