Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Հայաստան այցելած ռուսաստանցի կին գործիչներն Աննա Հակոբյանի հետ մեկնել են Արցախ

11:30, կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ.
Հայաստան այցելած ռուսաստանցի կին գործիչներն Աննա Հակոբյանի հետ մեկնել են Արցախ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում Հայաստան ժամանած ռուսաստանցի կին գործիչներն օգտագործել են հնարավորությունը՝ ոլորտային հանդիպումներ ունենալու պատասխանատու անձանց եւ հնարավոր շահառուների հետ։ Գրող, «Ռուսկի բուկեր» և «Մեծ գիրք» մրցանակների դափնեկիր Լյուդմիլա Ուլիցկայան երեկ Երևանի «Զանգակ» գրատանը հանդիպել է հայաստանցի ընթերցասերների հետ: Հանդիպմանը ռուսաստանցի անվանի գրողը հատվածներ է ընթերցել է իր հայտնի ստեղծագործություններից, այնուհետև պատասխանել ներկաների հարցերին: Տիկին Ուլիցկայան հանդիպման ընթացքում խոսել է նաև հակամարտության կողմերի միջև խաղաղության հաստատման գործում կանանց դերի և առաքելության մասին: Реклама 10 Երեւանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ է այցելել «Կամավորներն ի օգնություն որբ երեխաների» հիմնադրամի նախագահ Ելենա Ալշանսկայան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանի եւ «Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր Մարինա Ադուլյանի ուղեկցությամբ։ Այցը կազմակերպվել էր տիկին Ալշանսկայայի ցանկությամբ՝ մանկատանն ընդհանուր ծանոթության նպատակով։ ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Հակոբյանի եւ մանկատան աշխատակիցների մասնակցությամբ քննարկմանը անդրադարձ է եղել երեխաների՝ մանկատանը հայտնվելու պատճառներին եւ դրանց հաղթահարման միջոցների ձեռնարկմանը։ Աուտիզմ, Դաունի համախտանիշ, տեսողության, լսողության եւ այլ խնդիրներ ունեցող անձանց վերականգնման եւ սոցիալիզացման ծրագրերով զբաղվող «Երազանքի դահուկներ» ՀԿ-ի ղեկավար Աննա Շիլովան հանդիպել է Ծաղկաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Գարիկ Հայրապետյանի, Ծաղկաձորի ճոպանուղու ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանի, Ծաղկաձորի հյուրանոցների միության տնօրեն, լեռնադահուկային մարզիչ Էդգար Սողոմոնյանի հետ։ Տիկին Շիլովան իր գլխավորած կազմակերպության աջակցությունն է առաջարկել լեռնադահուկային մարզիչների վերապատրաստման գործում՝ որպեսզի նրանք պատրաստ լինեն մարզելու նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ երեխաների։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նվազագույն ներդրումների գնահատում անելու վերաբերյալ։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելուց հետո մարզիչների խումբը կվերապատրաստվի կամ Ռուսաստանում, կամ ռուսաստանցի մասնագետների կողմից՝ հենց տեղում, ինչը նրանց հնարավորություն կտա տիրապետելու հաշմանդամություն ունեցող անձանց մարզելու որոշակի գործնական հմտությունների։ Այսօր ռուսաստանցի կին գործիչների խումբը Արցախում է, որտեղ նրանք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ մեկնելու են առաջնագիծ՝ խաղաղության իրենց ուղերձը հղելու հակամարտության կողմերին։

| | |
8663 | 0