Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հարցազրույցներ

«Շատ մեծ նպատակներ ունեմ». Վահե Բադալյանը՝ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մասին

01:25, կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ.
«Շատ մեծ նպատակներ ունեմ». Վահե Բադալյանը՝ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մասին

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նախկին անդամ 52 կգ քաշային Վահե Բադալյանն այսուհետ հանդես կգա պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Նա տեղափոխվել է Լեհաստան՝ Գդանսկ, որտեղ հանդես է գալու լեհ հայտնի բռնցքամարտիկ, կիսամիջին քաշային կարգում WBO, WBA, IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Դարիուշ Միխալչևսկու «Tiger» ակումբում։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Վահեն խոսեց պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու որոշման մասին:

«Սիրողական բռնցքամարտում մրցաշարերի մասնակցելուց հետո որոշեցի ուժերս փորձել նաև պրոֆեսիոնալ ռինգում։ Թե՛ ֆինանսական պատճառներով, թե՛ լուրջ ռինգերում ներկայանալու ցանկության պատճառով նման որոշում կայացրեցի»։

Վահե Բադալյանը՝ «Tiger» ակումբում
Վահե Բադալյանը՝ «Tiger» ակումբում

Անդրադառնալով Լեհաստանն ընտրելու որոշմանը՝ նա նշեց. «Բանակցությունների արդյունքում ընտրությունս կանգ առավ լեհական «Tiger» ակումբի վրա, որի հիմնադիրը լեհ հայտնի բռնցքամարտիկ Դարիուշ Միխալչևսկին է։ Նա բռնցքամարտի շոուներ է կազմակերպում։ Հանդիպել եմ նրա հետ, նրան դուր է եկել իմ մենամարտելու ոճը, և նա առաջարկել է դեկտեմբերի 8-ին մասնակցել գալա շոուի։ Համայձայնվել եմ։ Արդեն սկսել եմ մարզումներս»։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Վահեն նշեց. «Շատ մեծ նպատակներ ունեմ, պատկերացումներս պրոֆեսիոնալ ռինգի մասին լավն են, մեկնարկային մենամարտիցս հետո ավելի հստակ կլինի ամեն ինչ, առաջինն է դժվար»։

Կատարինե Այդինյան

| | |
2436 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am