Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Այսօր Աթաբեկ Խնկոյանի` Խնկո Ապոր հիշատակի օրն է

16:40, շաբաթ, 06 հոկտեմբերի, 2018 թ.
Այսօր Աթաբեկ Խնկոյանի` Խնկո Ապոր հիշատակի օրն է

«Բկլիկ ձկնիկ», «Մկների ժողով», «Լուսին» և այլ հայտնի ստեղծագործություններ:

Այսօր մանուկների շատ սիրելի առակագրի հիշատակի օրն է:

«Լուսին, լուսին, լուսերես

Ինչքա˜ն սիրուն, կլոր ես»:

ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, մանկագիր, առակագիր Խնկո Ապերը ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա` Գյումրիի քաղաքային դպրոցում:

Խնկո Ապեր անվանումը գրողին գրչակից ընկերներն են տվել. այնքան են սիրել, որ սկսել են ավելի մտերմիկ դիմել:

Խնկո Ապերը աշխատել է ուսուցիչ, այնուհետև տեղափոխվել Թիֆլիս, պաշտոնավարել Ստեփան Լիսիցյանի պանիսոնում, աշխատակցել «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր» և այլ պարբերականների: 1920-ական թվականների սկզբին վերադարձել է Հայաստան, զբաղվել գրական-մշակութային գործունեությամբ: Գրել է բանաստեծություններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ:

«Ձկնի´կ, լո´ղ տուր, լո´ղ արա,

Դրսի որսը թո´ղ արա,

Իջի´ր ջրի հատակը,

Մինչև անցնի վտանգը»:

Առավել հայտնի են նրա «Մկների ժողովը», «Գայլն ու գառը», «Լուսինը», «Փիսիկ» և այլ ստեղծագործություններ:

Մանկագիրը նաև թարգմանել կամ փոխադրել է ռուս առակագիրների և բանաստեղծների` Իվան Կռիլովի, Սամուիլ Մարշակի, Նիկոլայ Նեկրասովի, Ալեքսանդր Պուշկինի գործերից:

Կազմել է հայկական դպրոցների համար մայրենի լեզվի դասագրքեր` «Մեր դպրոցը», «Կարմիր արև»:

Նրա անունով են կոչվել Մանկական հանրապետական գրադարանը Երևանում և դպրոց` Գյումրիում:

Սով էր, սով էր մկստան,

Կատվի ձեռքից լկստան

Գզիրն ընկավ դռնեդուռ,

Էլ չթողեց տուն, կտուր:

Հատված մանկագրի` «Մկների ժողով» մանկական ստեղծագործությունից:

| | |
2724 | 0