Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայի արքայազնը կանխատեսել է Ռուսաստանի հեռացումը նավթային շուկայից

15:30, շաբաթ, 06 հոկտեմբերի, 2018 թ.
Սաուդյան Արաբիայի արքայազնը կանխատեսել է Ռուսաստանի հեռացումը նավթային շուկայից

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ ապագայում նավթ արտադրողների մեծամասնությունը կհեռանա համաշխարհային շուկայից: Այս մասին նա ասել է Bloomberg-ի հետ զրույցում:

Մասնավորապես, այդ հումքի արտադրությունն, արքայազնի խոսքով, կնվազի Ռուսաստանում:

«19 տարի անց Ռուսաստանում նավթի արտադրությունն էապես կկրճատվի, նույնիսկ ամբողջությամբ կանհետանա, իր 10 միլիոն բարելով»,- բացատրել է Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը:

Բացի այդ, արքայազնը նավթային շուկայից հեռացում է կանխատեսել Չինաստանի համար: Նրա խոսքով՝ դա տեղի կունենա մոտ 5 տարի անց:

Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի խոսքով՝ նավթի այլ արտադրողները ևս «օր-օրի կանհետանան»:

13084 | 0
Facebook