Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.

Համացանց

Շառլ Ազնավուրը` ծնողների հետ

00:10, կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ.
Շառլ Ազնավուրը` ծնողների հետ

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապագա մեծ շանսոնյեն ծնվեց Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ազնավուրի հայրը, Միշա Ազնավուրյանը, ծնունդով Ջավախքի Ախալցխա քաղաքից էր, իսկ արմատներով՝ Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգից: Մայրը, Քնար Բաղդասարյանը, Թուրքիայի Իզմիր հայաշատ քաղաքից էր, հայոց մեծ եղեռնը վերապրածներից: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թիֆլիսում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը: Արդեն Ֆրանսիայում Միշա Ազնավուրյանը թառ էր նվագում և երգում էր տարբեր ռեստորաններում, մինչ կհիմներ իր սեփական կովկասյան ռեստորանը՝ կոչելով այն «Le Caucase» («Կովկաս»), ուր հիմնականում հավաքվում էին վտարանդիներ նախկին Ռուսական կայսրությունից»։

| | |
13075 | 0
Facebook