Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ըրլ Լիցենբերգերը հայտարարել է, որ ջանքեր կգործադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, փոխանցում է Turan-ը՝ հղում անելով Սենատի աղբյուրին:
Հոկտեմբերի 4-ին Սենատում լսումների ընթացքում Լիցենբերգերին հարցեր են ուղղել՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացման վիճակի և Բաքվի ու Վաշինգթոնի միջև անվտանգության հարցերով համագործակցության մասին:
«Հարավային Կովկասի բարգավաճող և անվտանգ ապագայի համար չկա ավելի առաջնահերթություն, քան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել խնդրի կարգավորման համար՝ ՄԱԿ-ի սկզբունքների և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա՝ ներառյալ ուժի կամ սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, հավասար իրավունքների և ազգերի ինքնորոշման սկզբունքները»,- ասել է Լիցենբերգերը: