Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

11:11, շաբաթ, 06 հոկտեմբերի, 2018 թ.
Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

Այսօր 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, հաղորդում է France Press-ը:

Գործակալությունը նշում է, որ սեպտեմբերի վերջին Կաբալյեն բուժում էր ստանում Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում՝ միզապարկի հետ կապված խնդրի պատճառով:

1992թ.-ին հիվանդության պատճառով առաջացել էին ձայնային խնդիրներ, և երգչուհին ժամանակավորապես դադարեցրել էր ելույթները:

Կաբալյեն միջազգային ճանաչում է ձեռք բերել 1965թ., երբ ելույթ է ունեցել Նյու Յորքի Քարնեգի-հոլում՝ փոխարինելով վատառողջ Մեռլին Հորնին «Դոնիցետիի» օպերայում:

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն
17944 | 0
Facebook