Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մասքն անհաջող կատակ է արել և տապալել Tesla-ի բաժնետոմսերը

11:30, շաբաթ, 06 հոկտեմբերի, 2018 թ.
Մասքն անհաջող կատակ է արել և տապալել Tesla-ի բաժնետոմսերը

Tesla-ի բաժնետոմսերը 5%-ով ընկել են ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասքի թվիթից հետո, փոխանցում է CNBC հեռուստաալիքը:

Իր գրառման մեջ Մասքը ծաղրել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների գծով հանձնաժողովին (SEC):

«Նկատենք, որ ձեռնարկատերերի հարստացման հանձնաժողովն անհավանական աշխատանք է կատարում: Եվ անվանափոխությունը ճիշտ նշանակետին է խփում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն հանձնաժողովը մեղադրանք էր առաջադրել Մասքին՝ խարդախության համար: Մեղադրանքն առաջադրվել էր ընկերությունը ոչ հանրային դարձնելու մտադրության մասին Մասքի հայտարարությունից հետո:

12333 | 0
Facebook