Tesla-ի բաժնետոմսերը 5%-ով ընկել են ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասքի թվիթից հետո, փոխանցում է CNBC հեռուստաալիքը:
Իր գրառման մեջ Մասքը ծաղրել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների գծով հանձնաժողովին (SEC):
«Նկատենք, որ ձեռնարկատերերի հարստացման հանձնաժողովն անհավանական աշխատանք է կատարում: Եվ անվանափոխությունը ճիշտ նշանակետին է խփում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն հանձնաժողովը մեղադրանք էր առաջադրել Մասքին՝ խարդախության համար: Մեղադրանքն առաջադրվել էր ընկերությունը ոչ հանրային դարձնելու մտադրության մասին Մասքի հայտարարությունից հետո: