Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Գեներալ Մանվելը հրաժարվում է առաջարկից՝ ցուցմունք չի տալիս Քոչարյանի դեմ. «Հրապարակ»

09:55, շաբաթ, 06 հոկտեմբերի, 2018 թ.
Գեներալ Մանվելը հրաժարվում է առաջարկից՝ ցուցմունք չի տալիս Քոչարյանի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չորս ամիս է՝ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, սակայն նախաքննության մարմինը դեռ նրան մեղադրանք չի առաջադրել։ Ճիշտ է՝ նրան պատկանող տարածքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, տուշոնկա-սգուշչոնկաներ, ավտոմեքենաների պարկ, գազանանոց, սակայն այդ տարածք մեծ թվով մարդիկ են ելումուտ արել, ու քննիչները չեն կարողանում ապացուցել, որ հանցավոր արարքների հեղինակը հենց գեներալն է, այլ ոչ թե նրա թիկնազորի պետը (որը փախուստի մեջ է), կինը, աշխատողները, հարազատները։ Ինքը՝ գեներալը, ցուցմունք չի տալիս, պաշտպանական տակտիկան է՝ բռնել եք, ապացուցեք մեղքը։ Անգամ տուշոնկաների մասով չեն կարողանում հաստատել, որ դրանք բերվել են Մ․ Գրիգորյանի հրահանգով, և նա տեղյակ է եղել։

Մենք տեղեկացանք, որ գեներալին առաջարկվել է Մարտի 1-ի գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ, գոնե ասել, որ այն ժամանակ, երբ ինքն անցել էր Տեր-Պետրոսյանի կողմը և ՀՀ նախագահի կողմից ազատվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, իր նկատմամբ ճնշումներ են եղել, բնականաբար՝ խոստանում են թեթևացնել իր մեղքը, սակայն գեներալը հրաժարվում է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
9266 | 10
Facebook
ՄԱՄՈՒԼ.am