Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պարզվել է՝ որտեղ է անհետացել Ինտերպոլի նախագահը

00:35, շաբաթ, 06 հոկտեմբերի, 2018 թ.
Պարզվել է՝ որտեղ է անհետացել Ինտերպոլի նախագահը

Պարզ է դարձել, թե որտեղ է անհետացել Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյն, ում անհետացման մասին ահազանգել էր կինը: Վերջինը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Հունվեյը մեկնել է Չինաստան, սակայն այցի ավարտից հետո չի վերադարձել, և որևէ մեկը նրա մասին մինչև հիմա տեղեկություն չունի։

Ավելի ուշ պարզվել է, որ Մեն Հունվեյը ոչ թե կորել է, այլ ձերբակալվել հայրենի Չինաստանում, հենց որ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել այնտեղ: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նրա ձերբակալությունը կապ ունի չինական իշխանական շրջանակներում ազդեցություն ունենալու դեմ պայքարի հետ: Նրա պահման վայրը գաղտնի է պահվում, նրան ապագայում կհարցաքննեն:

Ինտերպոլի նախագահը բնակվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Նա նախկինում զբաղեցրել էր Չինաստանի հասարակության անվտանգության հարցերով զբաղվող նախարարի պաշտոնը։

Ինտերպոլն առայժմ նախագահի անհետացման վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել։

Աղբյուրը` scmp.com
17895 | 0
Facebook