Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Նույնիսկ իր մահով Ազնավուրը բարձրացրեց Հայաստանի վարկանիշը». Կարեն Քոչարյան

14:45, ուրբաթ, 05 հոկտեմբերի, 2018 թ.
«Նույնիսկ իր մահով Ազնավուրը բարձրացրեց Հայաստանի վարկանիշը». Կարեն Քոչարյան

Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետևելով հանճարեղ Շառլի հոգեհանգստի արարողությանը` Փարիզի Les Invalides համալիրից, հպարտությունը պատում է ինձ, որ աշխարհ եմ եկել երկրագնդի հենց այս հատվածում՝ Հայաստան աշխարհում, որ ժամանակակիցն եմ հանդիսացել մի հզորագույն գալակտիկայի, որի անունն է Շառլ Ազնավուր:
     Նման արարողություն չէինք տեսել երբևիցե: Ահա մշակույթի ուժը, հանճարի ու մեծ հայրենասերի ուժը: Նույնիսկ իր մահով Ազնավուրը բարձրացրեց իր Հայաստանի վարկանիշը մի քանի տասնյակ անգամ: Այսօր մեծ հայի մահը սգում է ամբողջ երկրագունդը, անկախ կրոնից, մաշկի գույնից, նախասիրություններից, կուսակցական պատկանելիությունից... Հնարավոր չէր թաքցնել արցունքները, երբ նրա աճյունը ներս բերվեց հայկական ծիրանափողից ամբողջ տիեզերքով մեկ տարածվող «Դլե յամանի» մեղեդու ներքո, երբ հնչում էր Հայաստանի օրհներգը, երբ լսում էիր Հայաստանի վարչապետի հուզված խոսքը, որին հետևեց հայերեն երգ: Նույնիսկ Ֆրանսիայի նախագահի խոսքում մեծ ուշադրություն էր դարձվել Ազնավուրի հայ լինելուն... Շնորհակալ ենք քեզ, խոնարհվում ենք քո հիշատակի առջև ու թող Աստված լույսերի մեջ պահի քո հոգին»:

| | |
48411 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am