Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպինների սկանդալային նախագահը հրաժարական կտա ծանր հիվանդության պատճառով

12:25, ուրբաթ, 05 հոկտեմբերի, 2018 թ.
Ֆիլիպինների սկանդալային նախագահը հրաժարական կտա ծանր հիվանդության պատճառով

Ֆիլիպինների 73-ամյա նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ և սպասում է բուժզննության արդյուքներին, փոխանցում է «МИР 24»-ը:

«Ասեմ Ձեզ, քաղցկեղը մնում է քաղցկեղ: Եվ եթե այն հասել է երրորդ աստիճանին, ապա այն երբեք չի բուժվի: Ես չեմ շարունակի իմ պայքարն այս գրասենյակում կամ որևէ այլ տեղ»,- ասել է Դուտերտեն:

Նշենք, որ Ֆիլիպինների նախագահը հայտնի է թմրավաճառների դեմ իր պայքարով, ինչպես նաև քաղաքական սկանդալային հայտարարություններով: Նա բազմից քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային Ֆիլիպիններում զանգվածային սպանությունների համար, միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «արտառոց քաղաքական գործիչ» անվանել:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե իրեն ցույց տան սելֆի Աստծու հետ:

9537 | 0
Facebook