Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

«Դու քո քայլն արել ես. ի՞նչ հուշագրի մասին է խոսքը». նոր մանրամասներ Փաշինյան և ԲՀԿ-ՀՅԴ-ՀՀԿ հանդիպումից. «Հրապարակ»

10:00, ուրբաթ, 05 հոկտեմբերի, 2018 թ.
«Դու քո քայլն արել ես. ի՞նչ հուշագրի մասին է խոսքը». նոր մանրամասներ Փաշինյան և ԲՀԿ-ՀՅԴ-ՀՀԿ հանդիպումից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նոր մանրամասներ ենք իմանում հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստից հետո կայացած ԲՀԿ-ՀՅԴ-ՀՀԿ ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին։ Իրավական բանավեճն ագրեսիվ վարել են Արփինե Հովհաննիսյանն ու Գևորգ Պետրոսյանը, քաղաքականը՝ Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Ռուստամյանը։

Գործին «խառնվել» է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը հարցրել է Փաշինյանին՝ բայց չէ՞ որ Դուք զանգահարեցիք, խնդրեցիք երկու ժամով հետաձգել հարցի քվեարկությունը՝ բանակցությունների համար, սակայն եկաք և ուլտիմատում ներկայացրիք, թե դեկտեմբերին ընտրություններ կլինեն, և այսքան ժողովուրդ բերեցիք ԱԺ։ Հավաքին մասնակցող ուժերը պնդել են, որ Փաշինյանն այդ 2-3 ժամն օգտագործել է ժողովրդին մոբիլիզացնելու համար։ Գևորգ Պետրոսյանն էլ ասել է՝ պարոն Փաշինյան, հասկանում եք, չէ՞, որ ժողովրդին ԱԺ բերելը, ճնշում գործադրելը պառլամենտի վրա, անօրինական է։

Նիկոլն ասել է․ «Հասկանում եմ ձեզ, բայց իրականությունն այս է, և դուք պարտավոր եք այն ընդունել որպես առկա իրողություն»։ Իսկ նորմա՞լ է, որ պատգամավորները չեն կարողանում դուրս գալ ԱԺ տարածքից։ «Չկա նման խնդիր․ ցանկացած պատգամավոր կարող է դուրս գալ, և ժողովուրդը նրան ոչինչ չի անի»։ Բաբլոյանն ասել է՝ դե հիմա ես իջնում եմ գնամ, Արփինե Հովհաննիսյանն ասել է․ «Այդ դեպքում ես ևս իջնում եմ գնամ, թող հարձակվեն մեզ վրա»։ «Ղալաթ կանեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, որը պնդել է, որ հենց այդ պահին հուշագիր ստորագրվի դեկտեմբերին տեղի ունենալիք ընտրությունների մասով։ Արմեն Ռուստամյանն ասել է․ «Դու քո քայլն արել ես, եկել մեզ իրազեկո՞ւմ ես․ ի՞նչ հուշագրի մասին կարող է խոսք լինել»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
7944 | 11
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Menq enq ter@ mer erkri
Menq enq ter@ mer erkri 10:17, 05.10.2018
Իրենց ինչ ձեռք է տալիս այն են ասում: Թող իզուր չփորձեն Նիկոլի վրա ցեխ շպրտեն: Իրենց քայլն էր անօրինական, որ գողտիգողի վորոշում կայացրեցին հակաժողովրդավարական: Ձձվանքներ, երբ ենք ազատվելու ձեզանից...հույսով եմ, շուտով: Աստված մեզ պահապան :
racha na
racha na 10:20, 06.10.2018
վորոշում = որոշում
racha na
racha na 10:22, 06.10.2018
Ձձվանքներ = զզվանքներ
Harut
Harut 11:56, 05.10.2018
NIKOL@ INCH ARELA LAVA AREL SIKYIR EXEQ AY CHNTRVAC DZAYNER GOXACAC SHNER DZER TEX@ AXBANOCUmA HLA CHEQ HASKACEL AY serji pantalonner
racha na
racha na 10:24, 06.10.2018
lav a arel vr asela «Ղալաթ կանեն» կհարձակվեն
racha na
racha na 10:19, 06.10.2018
akh nikol, nikol. inchi es tarber tegher tarber baner khosum, inch e nshanakum "ghalat kanen"?
hima arden "supervarchapet" es, asatznerd u aratznerd khoshoracuci tak en u miangamic zngum en hayastani amen mi ankyunum.