Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավիաաղետի հետևանքով զոհված Սահակ Կարապետյանը համակարգում էր «Սկրիպալների գործը». Интерфакс

17:30, հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ.
Ավիաաղետի հետևանքով զոհված Սահակ Կարապետյանը համակարգում էր «Սկրիպալների գործը». Интерфакс

Ռուսաստանի Կոստրոմայի մարզում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհած ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը համակարգում էր «Սկրիպալների գործը», հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

«2006թ.-ից Սահակ Ալբերտովիչը զբաղեցնում էր ՌԴ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի պաշտոնը, իսկ 2016թ.-ից՝ դառնալով գլխավոր դատախազության տեղակալ, համակարգել է աղմկահարույց գործեր, այդ թվում՝ Սոլսբերիում Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման գործը»,- հայտնել է աղբյուրը:

Պարբերականը նշում է, որ ավիաաղետի նախնական պատճառը ծառի հետ բախումն է եղել, բոլոր ուղևորները զոհվել են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զոհերի թվում է Սահակ Կարապետյանը:

11016 | 2
Facebook