Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Տեղի կունենա «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» ցուցահանդեսը

22:15, կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ.
Տեղի կունենա «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» ցուցահանդեսը

Միայն Էդուարդ Տեր-Ղազարյանին հաջողվեց մեծ հանճարներ Չապլինին և Պագանինիին տեղավորել ասեղի անցքի մեջ, ստեղծել աշխարհի ամենափոքր ջութակը... Նրա միկրոգլուխգործոցները որպես նվեր ստացան Ռոքֆելլերը, Ինդիրա Գանդին, Խրյուշչովը, Եղիսաբեթ II-ը և այլք։

Աշխարհահռչակ միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի ծննդյան 95-ամյակի առթիվ հոկտեմբերի 9-15-ը Երևանի պատմության թանգարան (Երևանի քաղաքապետարանի I հարկ), տեղի կունենա «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» ցուցահանդեսը։

Այցելուները հնարավորություն կունենան առաջին անգամ Երևանում պապի գլուխգործոցների կողքին տեսնել նաև նրա անվանակից թոռան միկրոաշխատանքները։

Ցուցահանդեսի այցելուներին սպասվում է նաև այլ անակնկալ:

| | |
2375 | 1