Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ տվյալների նոր արտահոսքից հետո

17:00, հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ.
Facebook-ի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ տվյալների նոր արտահոսքից հետո

Տվյալների պաշտպանության իռլանդական հանձնաժողովը (IDPC) հետաքննություն է սկսել Facebook-ի նկատմամբ՝ 50 միլիոն հաշիվների նկատմամբ հասանելիությունից հետո: Հետաքննության ընթացքում հանձնաժողովը մտադիր է ստուգել, թե ինչպես է Facebook-ն իրականացնում անձնական տվյալների անվտանգության ապահովության իր պարտականությունները:

The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ IDPC-ը տվյալների պաշտպանության ոլորտում ԵՄ-ում գլխավոր կարգավորիչն է: Ըստ պարբերականի՝ հանձնաժողովը Facebook-ին կտուգանի մոտ 1,6 միլիարդ դոլարով:

Անցած շաբաթ Facebook-ը բացահայտել էր անվտանգության հետ կապված խնդիրը, որն անդրադարձել էր 50 միլիոն հաշիվների վրա, չարագործներին հաջողվել է հասանելիություն ստանալ օգտատերերի անձնական տվյալներին: Սոցցանցն արդեն հեռացրել է հայտնաբերված խոցելիությունը:

9342 | 1
Facebook