Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զանգվածային ցույցեր Ինգուշեթիայում. ուժայիններն օդ են կրակում և տարհանում պատգամավորներին (տեսանյութ)

15:40, հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ.
Զանգվածային ցույցեր Ինգուշեթիայում. ուժայիններն օդ են կրակում և տարհանում պատգամավորներին (տեսանյութ)

Ինգուշեթիայի մայրաքաղաք Մագասում խորհրդարանի շենքի առջև զանգվածային ցույցեր են սկսվել՝ կապված Չեչնիայի հանրապետության հետ սահմանի մասին պայմանագրի ստորագրման հետ, հաղորդում է «Ингушетия-2018» Telegram-ի ալիքը:

Հաղորդվում է, որ ավելի քան 50 հազար մարդ է հավաքվել, որոնց թվում են հասարակական, հոգևոր գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ և հանրապետության այլ քաղաքներից տարբեր տարիքի բնակիչներ:

Հավաքվածները պահանջում են պայմանագրի չեղարկումն ու հանրապետության ղեկավար Յունուս Բեկ Եվկուրովի հրաժարականը:

Ընդ որում, Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանում հայտնել են, որ հարցը պետք է լուծել հանրաքվե անցկացնելով:

Համացանցում կադրեր են հրապարակվել, թե ինչպես են ուժայիններն օդ կրակում և տարհանում պատգամավորներին:

11238 | 2
Facebook