Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ողջունում ենք այդ դրական միտումները». Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

14:20, հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ.
«Ողջունում ենք այդ դրական միտումները». Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող դրական միտումները: Այս մասին նա ասել է ավանդական ճեպազրույցի ժամանակ:

«Մենք ողջունում ենք այդ դրական միտումները: Այժմ կարևոր է դրանք զարգացնել և չվնասել անզգույշ հռետորաբանությամբ: Ռուսաստանն, իր հերթին, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի այդ դրական միտումներին»,- ասել է Զախարովան՝ անդրադառնալով Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած զրույցին:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը ողջունում է յուրաքանչյուր պայմանավորվածություն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

5541 | 1
Facebook