Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոլարի գերիշխանությունն ավարտին է մոտենում. Bloomberg

12:40, հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ.
Դոլարի գերիշխանությունն ավարտին է մոտենում. Bloomberg

Համաշխարհային շուկայում դոլարի գերիշխանությունը ցնցվել է, իսկ համաշխարհային առաջնորդները հրաժարվում են ճանաչել դոլարի գերիշխող դիրքը, գրում է Bloomberg գործակալությունը:

Նշվում է, որ ԱՄՆ-ը դեռևս պահպանում է համաշխարհային շուկայում առաջնորդի դիրքը, քանի որ դոլարը պահանջարկ ունի, սակայն, գործակալության խոսքով, հարց է առաջանում՝ արդյո՞ք այն կշարունակի պահանջված լինել:

Պահանջարկը պահելու միջոցներից մեկն, ըստ Bloomberg-ի, դիվանագիտական շփումներն են:

Հոդվածագիրը հիշեցնում է նաև Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի դժգոհությունը, այն է՝ եվրոպացիները հայտնվել են մի իրավիճակում, երբ իրենց ապրանքներն ստիպված են վաճառել ամերիկյան արժույթով:

Իսկ որոշ պետություններում առավել կոշտ հայտարարություններ են անում. Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մաերը հայտարարել է, որ կցանկանար ունենալ ֆինանսական գործիքներ, որոնք 100%-ով անկախ կլինեին Միացյալ Նահանգներից: Միևնույն ժամանակ, Չինաստանում պայմանագրեր են կնքում յուանով, ինչը մարտահրավեր է դարձել համաշխարհային շուկայում ամերիկյան արժույթի համար:

Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «ԱՄՆ-ը մեծ սխալ է թույլ տալիս՝ որպես պահուստային արժույթ դոլարի նկատմամբ վստահությունն արժեզրկելով»:

Bloomberg-ն ուժերի հավասարակշռության փոփոխությունը վատ նորություն է անվանում ԱՄՆ-ի համար:

18324 | 0
Facebook