Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ծառուկյանն այսօր փորձելու է «կաշին փրկել»

12:15, հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ.
Ծառուկյանն այսօր փորձելու է «կաշին փրկել»

Հոկտեմբերի 2-ին ԲՀԿ պատգամավորները մասնակցեցին ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կազմակերպած դավադրությանը և կողմ քվեարկեցին ԱԺ կանոնակարգ օրենքում աղմկահարույց փոփոխությունների նախագծին:

Այս իրադարձությունների ընթացքում լուրեր տարածվեցին, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է, սակայն չի ուզում աչքի ընկնել և դիրքորոշում հայտնել: Այսօր ԲՀԿ-ն տեղեկություն է տարածել, որ Գագիկ Ծառուկյանը երեկոյան նիստ է հրավիրել իր թիմակիցների հետ: Ասում են՝ նա պաշտոնապես հայտարարելու է, թե ինքը Հայաստանում չի եղել և տեղյակ չի եղել քվեարկությանը: Ասում են նաև, որ նա փորձելու է իր վրայից գցել ԲՀԿ պատգամավորների կատարած քվեարկության բեռը՝ դրանով փրկելով իր վերջնական տապալումը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
41692 | 12
Facebook