Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջեֆ Բեզոսը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը

13:05, հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ.
Ջեֆ Բեզոսը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը

24 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջատարը: Հեղինակավոր Forbes ամսագրի վարկածով՝ 400 ամենահարուստ մարդկանց ցանկը գլխավորել է Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը:

Նշենք, որ մինչ այդ՝ 1994թ.-ից, ցուցակը գլխավորում էր Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Բեզոսի կարողությունն այժմ կազմում է 160 միլիարդ դոլար (78,5 միլիարդով ավելի, քան անցած տարի), Գեյթսի կարողությունը՝ 97 միլիարդ դոլար:

3-րդ տեղում է հայտնվել ամերիկացի ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը: 4-րդ և 5-րդ տեղերում են հայտնվել Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 71 միլիարդ դոլար կարողությամբ, և Oracle ընկերության համահիմնադիր Լարի Էլիսոնը՝ 58,4 միլիարդ դոլար կարողությամբ:

Ցուցակում ամերիկացի միլիարդատերերի առաջին տասնյակի կարողությունը կազմել է մոտ 730 միլիարդ դոլար, 2017թ.-ից կարողությունն ավելացել է գրեթե 20%-ով:

Ցուցակի «անհաջողակ» է դարձել ներդրող Ջորջ Սորոսը, ում կարողությունը կրճատվել է գրեթե 3 անգամ՝ 23 միլիարդ դոլարից հասնելով 8,3 միլիարդ դոլարի:

11368 | 0
Facebook