Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի մայրն ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծանոթ են եղել երիտասարդ տարիներին: Այս մասին Զուրաբիշվիլին ասել է Նինոծմինդայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ես ծնվել եմ Ֆրանսիայում: Այսօր Հայաստանում և Ֆրանսիայում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիում, որտեղ ծնվել է Շառլ Ազնավուրի հայրը, սգո օր է: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը»,- հանդիպման ժամանակ ասել է Զուրաբիշվիլին:
«30-ական թթ., ինչպես պատմում էր մայրս, այդ ժամանակ նրանք 20 տարեկան էին, նա և դեռևս ոչ հայտնի Ազնավուրը միասին պարել են Փարիզի ջազ ակումբներից մեկում»,- հիշել է նա:
Նա ընդգծել է, որ Ազնավուրի հայրը ծնունդով Վրաստանից էր, և մեծն մաեստրոն այդ մասին միշտ հիշում էր: