Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Թերթերի տեսություն

Նախագահ Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել «ԱԺ կանոնակարգ» աղմկահարույց օրենքի նախագիծը. «Հրապարակ»

09:50, հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ.
Նախագահ Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել «ԱԺ կանոնակարգ» աղմկահարույց օրենքի նախագիծը. «Հրապարակ»

«Որոշ տեղեկություններով՝ նախագահ Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել նախօրեի աղմկահարույց օրինագիծը։ Նա նեղ միջավայրում այն «հետքայլ» է անվանել և պատրաստվում է օգտվել օրենքով սահմանված 21 օրվա ժամկետից ու այն ուղարկել ՍԴ, որը կարող է դրա սահմանադրականությունը քննել 3 ամսում։

Այս մտադրության մասին է վկայում նաև նախագահի կայքում հրապարակված տեղեկությունը․ «Նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը․․․ օրենքի նախագծին նա կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և ԱԺ ղեկավարության հետ: Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է և պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
6629 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am