Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության աշխատակիցների հետ

17:30, չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ.
Արթուր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության աշխատակիցների հետ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. «Արթուր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների, համակարգի ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Արթուր Գրիգորյանը նշել է, որ պաշտոնը թողնում է քաղաքական իրողություններով պայմանավորված, ապա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ նախարարությունը կշարունակի բնականոն աշխատանքը՝ իրականացնելով նախանշված բոլոր ծրագրերը:

«Այս ամիսների ընթացքում իմ բոլոր հնարավորություններն ու հմտությունները ներդրել եմ ոլորտի զարգացման համար: Հավատացած եմ, որ ձեր երկար տարիների փորձն ու ուժը այսուհետ ևս կշարունակեք ներդնել էներգետիկ համակարգի անվտանգության ապահովման, հուսալիության բարձրացման ու զարգացման համար»,-ասել է Արթուր Գրիգորյանը»:

6001 | 1
Facebook