Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սերժ Սարգսյանն ասել է՝ չհանձնվել ու հնարավոր ամեն տարբերակ օգտագործել

15:30, չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ.
Սերժ Սարգսյանն ասել է՝ չհանձնվել ու հնարավոր ամեն տարբերակ օգտագործել

Ինչպես հայտնի է, երեկ 67 կողմ ձայնով ԱԺ-ն ընդունեց կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց նախագիծը: Ասում են՝ նախագիծ ներկայացնելու որոշումը կայացվել էր նախորդ շաբաթ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, որին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանը: Նկատենք, որ ՀՀԿ-ն վերջին անգամ նիստ էր անցկացրել հուլիսին:

Ըստ լուրերի՝ այդ օրը Սարգսյանն ասել է, որ ոչ մի կերպ չպետք է հանձնվել ու հնարավոր ամեն տարբերակ օգտագործել՝ արտահերթ ընտրությունների ժամկետները հետաձգելու համար: Նշենք, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ևս, ՀՀԿ-ն առաջարկել էր վարչապետի թեկնածու չառաջադրել՝ ընտրությունները մայիսին անցկացնելու դեպքում: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ընտրություններն անցկացվելու են ամենաուշը դեկտեմբերին:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
26003 | 8
Facebook