Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀԱՊԿ երկրները Խաչատուրովի փոխարինման հարցով խորհրդատվություններ են անցկացնում

12:45, չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ.
ՀԱՊԿ երկրները Խաչատուրովի փոխարինման հարցով խորհրդատվություններ են անցկացնում

ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են ինտենսիվ խորհրդատվությունները՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցի շուրջ: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Քայրաթ Աբդրահմանովը:

Նրա խոսքով՝ այդ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի կազմակերպության բոլոր անդամների համար:

Աբդրահմանովը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում որևէ հետևանքից խուսափելու և ՀԱՊԿ-ի բնականոն գործունեության համար: «Վստահ եմ՝ ՀԱՊԿ-ի համար այդ կապակցությամբ որևէ հետևանք չի լինի»,- հավելել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարը:

5859 | 2
Facebook