Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խոստովանեմ՝ կամ Փաշինյանը բնատուր տաղանդ ունի կամ հրաշալի խորհրդական». Ստյոպա Սաֆարյան

07:15, չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ.
«Խոստովանեմ՝ կամ Փաշինյանը բնատուր տաղանդ ունի կամ հրաշալի խորհրդական». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բռնապետությունից, ժողովրդավարական ետնահանջից նեղված ու ԵԽԽՎ մոնիթորինգի նիստում Հայաստանի իրավիճակը քննարկել պատրաստվող Արփինե Հովհաննիսյանը համաձայնեց, որ իր օրինագիծը քննարկվի ու քվեարկվի առանց ուղիղ հեռարձակման, լրագրողների ու հանրության աչքից հեռու, ոչ հրապարակային: Ինչպիսի վակխանալի ու խունտա, Շուռա.....

Իսկ այժմ՝ լուրջ. նախկին կոալիցիայի այդ ինքնամեկուսացումը, վախը, հասարակությունից փակվածությունն ամեն ինչի մասին խոսում է.... Ասիմետրիկ հակամարտության փոքր կողմը՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ տանդեմը, բացառիկ պաշտպանության դիրքում է՝ ուղիղ պաշտպանության ռազմավարությանբ: Ի հակառակ դրա՝ ասիմետրիկ կոնֆլիկտի մեծ կողմը՝ Փաշինյան-ժողովուրդ տանդեմը, հարձակողական դիրքում է՝ ուղիղ հարձակման ռազմավարությամբ: Աստղերը հուշում են ըըըըը Ասիմետրիկ կոնֆլիկտների ստրատեգիական փոխառնչությունների տեսությունն ազդարարում է մեծ կողմի հաղթանակը: Այստեղ արդեն ելք չկա... Խոստովանեմ՝ կամ Փաշինյանը բնատուր տաղանդ ունի, որովհետև արդեն որերոդ անգամ շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ ընտրում/պարտադրում է կողմերի ստրատեգիաների մատրիցան, կամ հրաշալի խորհրդական ունի....
     Կարդացեք Իվան Արեգին Տոֆտ
     Գիտությունը սուտ է, փող բաժանեք տղերք»:

37614 | 7
Facebook