Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են վոլեյբոլի Հայաստանի պատանի չեմպիոններն ու չեմպիոնուհիները

23:25, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
Հայտնի են վոլեյբոլի Հայաստանի պատանի չեմպիոններն ու չեմպիոնուհիները

Երևանում ավարտվեց Հայաստանի վոլեյբոլի մինչև 17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը, որին մասնակցել են իննը տղաների և վեց աղջիկների թիմեր: Առաջնության ընթացքում կայացավ 26 հանդիպումներ, որոնց ընթացքում եղան շատ դիտարժան, լարված և գեղեցիկ հանդիպումներ: Աղջիկների պայքարում եզրափակիչ հանդիպումը կայացավ «Ավան» և ԽՄՕՄՄ թիմերի միջև՝ ավարտվելով «Ավան» թիմի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Աղջիկների պայքարում 3-4 տեղերի համար մրցեցին «Աշտարակ» և «Սիսիան» թիմերը։ Ավելի ուժեղ գտնվեցին Սիսիանի աղջիկները՝ հաղթելով 3:1 հաշվով: Տղաների եզրափակչում խաղում հանդիպեցին «Արաբկիր» և ԽՄՕՄՄ թիմերը: Լարված պայքարում, ի վերջո, ավելի ուժեղ գտնվեցին Արաբկիրի տղաները՝ հաղթելով 3:2 հաշվով: Տղաների մոտ 3-4 տեղերի համար պայքարեցին Վանաձորի և Գավառի թիմերը՝ հաղթեց «Վանաձոր» թիմը՝ 3:0 հաշվով:
     Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին համապատասխան պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, իսկ լավագույն մարզիկները հատուկ սահմանված մրցանակներով, ինչպես նաև ՀՎՖ կողմից թիմերին հանձնվեցին գնդակներ:

2314 | 0
Facebook