Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Ալիև զրույցի մասին

16:50, երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ.
ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Ալիև զրույցի մասին

Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած զրույցը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Ռուսաստանը ողջունում է յուրաքանչյուր պայմանավորվածություն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ակնկալում ենք, որ Դուշանբեում կայացած զրույցը կնպաստի այդ խնդրի լուծմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երկիր, իր հերթին պատրաստ է անհրաժեշտ միջնորդական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին:

7694 | 1
Facebook