Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած զրույցը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Ռուսաստանը ողջունում է յուրաքանչյուր պայմանավորվածություն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ակնկալում ենք, որ Դուշանբեում կայացած զրույցը կնպաստի այդ խնդրի լուծմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երկիր, իր հերթին պատրաստ է անհրաժեշտ միջնորդական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին: