Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Շառլ Ազնավուրի մահվան պատճառը

16:10, երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ.
Հայտնի է Շառլ Ազնավուրի մահվան պատճառը

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է թոքերի այտուցից, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ֆրանսիական BFM հեռուստաալիքին: Բժշկական փորձաքննությունը պարզել է, որ նա մահացել է բնական պատճառների հետևանքով:

«Թոքերի այտուցը հանգեցրել է սիրտ-շնչառական գործառույթների դադարեցմանը»,- հաստատել է փորձաքննությունը:

Նշվում է, որ շանսոնյեին կհուղարկավորեն Փարիզից ոչ հեռու՝ Մոնֆոր Լամորի համայնքի Սուրբ Պետրոս եկեղեցուն կից գերեզմանատանը: Այստեղ են թաղված Շառլ Ազնավուրի ծնողները, որդին, ինչպես նաև ֆրանսահայ կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը, ով «Քեզ համար, Հայաստան» հանրահայտ երգի երաժշտության հեղինակն էր:

20239 | 0
Facebook