Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ինչո՞ւ ԿԳ նախարարը չհրապարակայնացրեց այդ կոռուպցիոն երևույթը». Անահիտ Բախշյանը՝ Շևչենկոյի անվան դպրոցի մասին

12:25, երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ.
«Ինչո՞ւ ԿԳ նախարարը չհրապարակայնացրեց այդ կոռուպցիոն երևույթը». Անահիտ Բախշյանը՝ Շևչենկոյի անվան դպրոցի մասին

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, «Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել Երևանի Շևչենկոյի անվան ավագ դպրոցի վերաբերյալ:

«ԿԳՆ պաշտոնյայի տարօրինակ հայտարարությունը.

Երևանի թ.42 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնավարությունը կասեցնելու վերաբերյալ բողոքի ակցիա են սկսել դպրոցի 23 մանկավարժներից 12-ը: Ինչո՞ւ, որովհետև քննչական մարմնին դպրոցի փոխտնօրենի կողմից ուղարկված փաստերի հիման վրա առնվազն մեկը՝ արտերկրում գտնվող աշակերտին ատեստատ տալու փաստը, ըստ քննիչի ստորև ներկայացված ծանուցման, հաստատվել է, որն ուղիղ կապ ունի տվյալ դպրոցում կազմակերպվող կրթության որակի հետ: Մնացած փաստերն ուսումնասիրելու համար մանկավարժները պահանջում են ժամանակավորապես կասեցնել տնօրենի գործունեությունը, որպեսզի նա չխոչընդոտի նախաքննությանը, որի մեջ առաջին շահագրգռված կողմը պետք է լինի կրթության նախարարությունը: Ու այդ գործողությունը, քննչականի առաջարկով իրավունք ունի անել միայն տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքած պետական լիազոր մարմինը, որն այս դեպքում ԿԳ նախարարն է: Այնինչ Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ պարոն Արշակյանը հայտարարեց, թե ինքը որևէ խնդիր չի լսել կրթության որակի, դասապրոցեսի վերաբերյալ: Այսինքն ԿԳՆ-ն խնդիր չի տեսնում այն երևույթի մեջ, երբ աշակերտները գիտեն, որ մատյանում գրված ցուցակում կա մի աշակերտ, որը բացակայում է երկրից, սակայն նրա անվան դիմաց ոչ միայն բացականեր չեն դրվում, այլև գնահատականներ են հայտնվում, լինելով բացակա, մասնակցում է քննություններին ու ստանում ատեստատ: Այսքանից հետո, եթե կրթության նախարարության պաշտոնյան ՀՀ ապագա քաղաքացիների այս ակնհայտ կոռուպցիոն երևույթին մասնակցած աշակերտների կրթության որակը վտանգված չի տեսնում, ապա ինքը և ոչ միայն, թավշյա հեղափոխության երկրում արդարություն հաստատելու ամենաարժեքավոր կարգախոսը դնում է շատ լուրջ վտանգի տակ: Այսպիսի երևույթներ բազմաթիվ դպրոցներում եղել են, որոնցից մեկը հայտնաբերելու մասին հունիսին անձամբ ԿԳ նախարարը հայտարարեց, սակայն չասվեց, թե ո՞ր դպրոցում և ի՞նչ ընթացք ունեցավ այդ գործը: Ինչո՞ւ ԿԳ նախարարը չհրապարակայնացրեց այդ կոռուպցիոն երևույթը, ինչո՞ւ ԿԳՆ պաշտոնյան այդ հանցավոր երևույթի մեջ չտեսավ կրթության որակին հարվածող արարք, շատ տարօրինակ է»:

Հիշեցնենք, որ երեկ վերոնշյալ դպրոցի մի խումբ ուսուցիչներ դասադուլ էին հայտարարել տնօրենի հրաժարականի պահանջով: Նրանք նշում էին, որ տնօրեն Էլեոնորա Թումանյանի նկատմամբ առկա է հարուցված քրեական գործ, սակայն վերջինը շարունակում է պաշտոնավարել՝ խոչընդոտելով քրեական գործի արդարացի քննությանը:

| | |
3112 | 1
Ideal համակարգ