Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

ԲՀԿ-ում խուսափում են նոր խայտառակություններից՝ համայնքային ընտրություններին չմասնակցելով. «Ժամանակ»

09:50, երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ.
ԲՀԿ-ում խուսափում են նոր խայտառակություններից՝ համայնքային ընտրություններին չմասնակցելով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ում խուճապային տրամադրություններ են: ԲՀԿ-ականները հասկանում են, որ առանց ընտրակաշառքի իրենք այլևս հաջողության ոչ մի հնարավորություն չունեն:

ԲՀԿ-ն նախապես որոշել էր, որ Արմավիրի քաղաքապետի պաշտոնում պետք է առաջադրի ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանին, սակայն նա այդպես էլ չառաջադրվեց: ԲՀԿ-ում հասկանում են, որ հաղթանակի այլևս ոչ մի հնարավորություն չունեն, և ամեն կերպ խուսափում են նոր խայտառակություններից՝ հրաժարվելով մասնակցել այլ համայնքներում կազմակերպվող ընտրություններին ևս, թեև նախապես ասում էին, որ 40 համայնքում թեկնածուներ են ունենալու»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3796 | 0