Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նրա հիշատակը վառ պահելու ամենալավ ձևը կլինի այն, որ Հայաստանը ոտքի կանգնի ծնկած վիճակից». Ալեքսանդր Լապշին

01:00, երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ.
«Նրա հիշատակը վառ պահելու ամենալավ ձևը կլինի այն, որ Հայաստանը ոտքի կանգնի ծնկած վիճակից». Ալեքսանդր Լապշին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցավակցական խոսքեր է հղել Ազնավուրի մահվան կապակցությամբ. «Անսահման ափսոսանք եմ ապրում: Մեծ մարդ թեʹ որպես անհատականություն, թե որպես հիանալի երգիչ ու արտիստ: Ցավալի է ու տխուր: Բայց, կարծում եմ, ինքը՝ Ազնավուրն էլ չէր ցանկանա, որ իրեն սրբերի դասին կարգեին ու անդադար ողբային իր մահը՝ հիշելով հայ ժողոդվրի դաժան ճակատագիրը:

Նրա հիշատակը վառ պահելու ամենալավ ձևը կլինի այն, որ Հայաստանը ոտքի կանգնի ծնկած վիճակից, դառնա քաղաքակիրթ ու բոլորի կողմից հարգված պետություն: Սրա մասին էր Ազնավուրը երազում ողջ կյանքում: Դա լավագույն նվերը կլինի Ազնավուրին և լավագույն հիշատակը նրա մասին»:

9624 | 4
Facebook