Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ալիև-Փաշինյան զրույցը կարևոր է բանակցային գործընթացի ակտիվացման համար». Մեթյու Բրայզա

17:25, երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ.
«Ալիև-Փաշինյան զրույցը կարևոր է բանակցային գործընթացի ակտիվացման համար». Մեթյու Բրայզա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած վերջին զրույցը կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ակտիվացման համար: Այս մասին Trend-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

Այդ հանդիպման մասին տեղեկությունը Բրայզան դրական է անվանել:

«Բանակցային գործընթացը շարունակելու՝ նրանց համատեղ հավաստումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպերի կանխման համար հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնությունը խելամիտ քայլ են, որն արդեն վաղուց քարոզում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասել է Բրայզան:

Նա նաև հավելել է, որ նման դրական հարաբերություններն անհրաժեշտ են ցանկացած բանակցությունում փոխադարձ վստահության ապահովման համար:

6481 | 2
Facebook