Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մխիթարյանը հրաժարվել է մեկնել Բաքու

15:30, երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ.
Մխիթարյանը հրաժարվել է մեկնել Բաքու

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է մեկնել Բաքու՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ ադրբեջանական «Քարաբախ»-ի դեմ հանդիպմանը մասնակցելու: Այս մասին հայտնում է ESPN-ի լրագրող Մաթիաս Կարենը՝ նշելով, որ պատճառը ԼՂ հակամարտությունն է։ Աղբյուրը նշում է, որ չգնալու որոշումը կայացրել է անձամբ ֆուտբոլիստը: «Արսենալ»-ի ղեկավարությունը որոշել է հարգել Մխիթարյանի որոշումը:

Հիշեցնենք, որ «Քարաբախ»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 4-ին՝ Բաքվում։

14524 | 0
Facebook