Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը չեղարկել է ԱՄՆ-ի հետ ռազմական բանակցությունները

14:05, երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ.
Չինաստանը չեղարկել է ԱՄՆ-ի հետ ռազմական բանակցությունները

Չինաստանի իշխանությունները չեղարկել են ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակով անվտանգության հարցերով բանակցությունները, որոնք պետք է անցկացվեին հոկտեմբերին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան կողմից բանակցություններում պետք է մասնակցեին պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն ու պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ հանդիպման չեղարկումը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ չինացի բարձրաստիճան պաշտոնյան վստահեցրել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բացասական հետևանքների չեն հանգեցնի:

Reuters-ը նշում է, որ Սպիտակ տան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանությունից:

8122 | 0
Facebook