Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակեդոնիայի հանրաքվեն ձախողվել է

10:30, երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ.
Մակեդոնիայի հանրաքվեն ձախողվել է

Մակեդոնիայի վերանվանման հանրաքվեում մասնակցությունը կազմել է 50%, հաղորդում է AP-ը՝ հղում անելով տեղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Հանձնաժողովի տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիների մեծամասնությունը՝ 90%, կողմ է քվեարկել Մակեդոնիայի վերանվանմանը: Հանրաքվեին ընդհանուր առմամբ մասնակցել է 592 հազար մարդ 1,8 միլիոն ընտրողներից:

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, ով դեմ է Աթենքի և Սկոպյեի միջև համաձայնությանը, հայտարարել է հանրաքվեի ձախողման մասին: Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը, ընդհակառակը, կարծիք է հայտնել, որ քվեարկությունը հաջող է անցել:

Գործակալության տեղեկություններով՝ հանրաքվեում քվեարկողների մասնակցության ցածր ցուցանիշը պայմանավորված է եղել քվեարկությունը բոյկոտող ազգայնականների կոչերով:

Նշենք, որ երկիրը Հյուսիսային Մակեդոնիայի վերանվանելու մասին վիճաբանությունն սկսվել է 1991թ-ին այն բանից հետո, երբ Մակեդոնիան անկախացավ Հարավսլավիայից:

8508 | 0
Facebook