Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանին նվիրել «հեղափոխական» հեծանիվը (տեսանյութ)

17:40, կիրակի, 30 սեպտեմբերի, 2018 թ.
Ո՞վ է Նիկոլ Փաշինյանին նվիրել «հեղափոխական» հեծանիվը (տեսանյութ)

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատավայր գնաց հեծանիվով՝ ճանապարհին ֆեյսբուքյան ուղիղ եթերով խորհուրդ տալով բոլորին՝ հրաժարվել ծխախոտից և զբաղվել առողջ ապրելակերպով: Այնուհետև նա շնորհակալություն հայտնեց այն մարդուն, ով օգոստոսի 17-ին իրեն էր նվիրել հեծանիվը:

Ի դեպ, հեծանիվը վարչապետի պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ նվիրել է հեծանվորդ և հեծանիվների մասնագետ Էմիլ Ասատրյանը: Ֆեյսբուքյան տեսանյութով նա պատմել է, որ այդ հեծանիվը ձեռք է բերել 2 տարի առաջ մի ֆրանսիացուց, ով քշելով այն՝ եկել հասել է Հայաստան:

27824 | 0
Facebook