Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արագածոտնի մարզում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

10:45, կիրակի, 30 սեպտեմբերի, 2018 թ.
Արագածոտնի մարզում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:10-ի սահմաններում Շիրակի մարզի Փաոքր Մանթաշ գյուղի բնակիչ, 21-ամյա Լևոն Մարգարյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 TN 973 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի մազրից դեպի Արագածոտնի մարզ ընթանալիս, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Նոր Հաճն քաղաքում հաշվառված 70-ամյա Շամիր Մուրադյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Շ. Մուրադյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ Դ. Ոսկանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

8368 | 0
Facebook