Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում 32-ամյա որդին մսագործի դանակով սպանել է 61-ամյա հորը

20:35, շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ.
Երևանում 32-ամյա որդին մսագործի դանակով սպանել է 61-ամյա հորը

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Դավթաշենի բաժանմունք է զանգահարել 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հայրը` 1957թ. ծնված Վարուժան Մկրտչյանը, երեկվանից գտնվում է եղբոր` 1986թ. ծնված Տարոն Մկրտչյանի տանը: Այսօր էլ հոր հեռախոսահամարի զանգին պատասխանել է եղբայրը և հայտնել, որ հայրն այլևս չկա:
     Մեկնած օպերատիվ խումբը Դավթաշենի 2 թաղամասի 26 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերել է Վարուժան Մկրտչյանի դիակը` գլխի, կրծքավանդակի և ուսի շրջանների կտրած վնասվածքների հետքերով:
     Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 4.00-ից 5.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված բնակարանում, վիճաբանության ժամանակ, Տ. Մկրտչյանը մսագործի դանակով հարվածել է հոր մարմնի տարբեր մասերին՝ սպանելով նրան:
     Հանցագործության գործիքն առգրավված է:
     Նույն օրը, ժամը 12.30-ին, Գ.Լուսավորիչ և Զաքյան փողոցների խաչմերուկից ոստիկանության ծառայողները Տարոն Մկրտչյանին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա ձերբակալված է:
     Նշանակվել է ԴԲՓ:
     Կատարվում է նախաքննություն:

9951 | 2
Facebook