Խնդրում ենք սպասել...

Համացանց

Դիլիջանի թունելում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

15:35, շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ.
Դիլիջանի թունելում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Դիլիջանի թունելում բռնկված հրդեհը 13:09-ին մարվել է. այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԻՆ մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը։

«Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Այս պահին հրդեհն արդեն մեկուսացվել է: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ԱԻՆ-ը և Ոստիկանությունը: Թունելը երկկողմանի փակ է»,- գրել է նա:

Օգտատեր Զոհրապ Եգանյանն էլ տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացրել էր, որ Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանան է այրվում, ինչի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։

7612 | 2
Facebook