Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես Նիկոլ Փաշինյանը յուրայինների մեջ դարձավ ոչ օտար. Коммерсант

15:05, շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ.
Ինչպես Նիկոլ Փաշինյանը յուրայինների մեջ դարձավ ոչ օտար. Коммерсант

Коммерсант պարբերականն անդրադարձել է սեպտեմբերի 28-ին Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին՝ պատմելով, թե ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «յուրայինների մեջ դարձավ ոչ օտար»:

«ԱՊՀ-ի գագաթնաժողովը խոստանում էր լինել ձանձրալի: Բոլորը միմյանց ճանաչում էին, հնարավոր է, որ արդեն սովորել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սակայն նա, կարծես, այդքան էլ օտար չէր նրանց մեջ»,- իր հոդվածում գրում է պարբերականի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը:

Հոդվածագիրը նշում է, որ լուսանկարվելիս առջևից գնացել են Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի նախագահները, իսկ Նիկոլ Փաշինյանը հետևել է նրանց մի փոքր հեռավորության վրա, ապա նրան է մոտեցել Ադրբեջանի նախագահը:

«Նրանք սկսեցին զրույցել, և ոչ թե նրա համար, որ անհարմար էր կողք կողքի քայլել և չզրուցել, այլ այն պատճառով, որ Իլհամ Ալիևն ասելիք ուներ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ լսելիք»,- ընդգծում է Կոլեսնիկովը:

Նա նաև նշում է, որ գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանին է մոտեցել Վլադիմիր Պուտինը: Հոդվածագրի խոսքով՝ Պուտինն ակտիվորեն ինչ-որ բան է քննարկել Փաշինյանի հետ: «Տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- հավելում է պարբերականի թղթակիցը:

13619 | 1
Facebook