Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Սուրճն օգտակա՞ր է, թե՞ վնասակար. այսօր Սուրճի համաշխարհային օրն է

14:10, շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ.
Սուրճն օգտակա՞ր է, թե՞ վնասակար. այսօր Սուրճի համաշխարհային օրն է

«Թե՞յ, թե՞ սուրճ. թերևս՝ սուրճ». այս արտահայտությունը գրեթե ամեն օր ենք լսում: Սովորույթ կամ կախվածություն, առանց որի, շատերն իրենց օրը չեն պատկերացնում: Կա կարծիք, թե աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքների մեջ սուրճը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ նավթից հետո:

Սիրելի ըմպելիքի օգտակար կողմերը

Սուրճը, որի բաղադրության մեջ մտնում են կոֆեին, շաքարներ, սպիտակուց և հանքային աղեր լավացնում է ուղեղի աշխատանքը, արագացնում նյութափոխանակությունը, առույգացնում է և թարմացնում:

Սուրճի բույրը բավական է անքուն գիշերից հետո թարմանալու և սթրեսից խուսափելու համար: Այս եզրակացության գիտնականները եկել են քնից զրկված առնետների վրա փորձելով և հասկացել, որ նրանց վրա անմիջապես դրական ազդեցություն է թողնում: Սուրճն օգնում է նվազեցնել լյարդի վրա ալկոհոլի ազդեցությունը

Շատ գիտնականներ պնդում են նաև, որ այն լավ է ազդում տեսողության վրա, արագացնում է սրտի ռիթմն ու կծկումները:

Օգտակար է, եթե չես չարաշահում

Օրական 4 և ավելի բաժակ սուրճ խմելու դեպքում հնարավոր է, որ առաջանան սրտխառնոց, ձեռքերի դող:

Սուրճ օգտագործել խորհուրդ չի տրվում քնի հետ խնդիր ունեցող մարդկանց. չափից շատ օգտագործումը կարող է անքնության պատճառ դառնալ:

Շատ օգտագործումը վնասակար է նաև սրտի համար, այդ պատճառով սրտանոթային հիվանդություններ և ճնշման տատանումներ ունեցողներին ևս խորհուրդ չի տրվում օգտագործել։

Օրական 4-ից մինչև 15 կամ 60 բաժակ

Ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակը օրական մինչև 60 բաժակ սուրճ էր օգտագործում:

Հայաստանում էլ կան մարդիկ, ովքեր իսկապես շատ են օգտագործում սուրճ և կարծում են, որ առանց դրա կյանք չունեն:

Երևանաբնակ Սուսաննա Մարգարյանը 60 տարեկան է, օրական 15 բաժակ սուրճ է խմում: «Եթե այդքան չեմ խմում՝ գլուխս սկսում է ցավել, շշմում եմ, իսկ շատ խմելուց հակառակը՝ ինձ լավ եմ զգում»,- վստահեցնում է նա:

| | |
13685 | 2