Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այս օրերին բացակայում երկրից. «Ժամանակ»

10:25, շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ.
Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այս օրերին բացակայում երկրից. «Ժամանակ»

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Երկրից բացակայելու հանգամանքը պայմանավորված է առաջիկա ներքաղաքական զարգացումներով եև դրանցում ԲՀԿ-ի դերակատարությամբ։

ԲՀԿ-ն, կարծես թե, դիրքավորվում է և չի աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ն լուծարելու հարցում։ Մինչդեռ Երևանի ավագանու ընտրության հաջորդ օրը «Ծառուկյան» դաշինքի մի քանի պատգամավորներ հայտարարում էին, որ իրենք պատրաստ են վարչապետի հետ քննարկումներ սկսել այն օրակարգով, որը կառաջարկի վարչապետը։ Իսկ երեկ արդեն Շարմազանովը հայտարարել է, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն չէ, և վարչապետը ինչ ուզի, կարող է անել՝ դրանով իսկ ակնարկելով, որ Փաշինյանն էլ չունի մեծամասնություն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

8586 | 5
Facebook