Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սամվել Ալեքսանյանն ի՞նչ կապ ունի Սևանի շաքարի գործարանի հետ. «168 ժամ»

10:15, շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ.
Սամվել Ալեքսանյանն ի՞նչ կապ ունի Սևանի շաքարի գործարանի հետ. «168 ժամ»

«Այս տարվա հուլիսի վերջին Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել Սևանի շաքարի գործարանին: Գործարարներից մեկը հայտարարել էր, որ մոտ 15 տարի առաջ ներդրում է կատարել Սևանի շաքարի գործարանում, 4 տարի աշխատելուց հետո եկել է Սամվել Ալեքսանյանը, «վերցրել է մի փայը», ու գործարանն արդեն 9 տարի կանգնած է:

Այժմ գործարանում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, և առաջիկայում նախատեսվում է վերագործարկել այն:

Երեկ գործարան է այցելել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, և «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող ծրագրերին։

«168.am»-ը Ա. Մինասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը գործարանի հետ, արդյոք սեփականատե՞ր է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6123 | 0
Facebook